«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղ է առաջացել, և, մեր ունեցած տեղեկություններով, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ուզում է իր «ցանկալի» մարդուն տանել ԲԴԽ: Դատական համակարգում խոսում են, որ Կարեն Անդրեասյանը, ըստ էության, գնում է իր նախորդի՝ Գագիկ Ջհանգիրյանի հետքերով և նպատակ ունի ԲԴԽ-ն վերջնականապես ու ամբողջությամբ վերածել պատժիչ գործիքի, որտեղ որոշումները կընդունվեն միաձայն, և այդ ճանապարհին դատավորների շահերը հետապնդող որևէ անդամ ԲԴԽ-ում փաստացի այլևս չի մնացել: