Անտանելի է ապրել մի իրականությունում, որտեղ ժողովրդի «ընտրյալը», բառիս բուն իմաստով, թքում է ժողովրդի երեսին, իսկ հետո ամբարտավանորեն հայտարարում, թե իբր «ես հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք...»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։