Ապրիլի 2-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Ծաղկազարդի տոնը: Այն խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր: Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվեց մանուկների օրհնության կարգ: