Մարտի 31-ին Ազգային ժողովի (ԱԺ) Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ էր գրանցվել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև, որից հետո «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Ըստ ականատեսների՝ միջադեպից րոպեներ անց Ազգային ժողով են ներխուժել ոստիկանության աշխատակիցները, որոնք անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել ընդդիմադիր պատգամավորին: