ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզական ինքնաթիռը ներխուժել է Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածք, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։ «Երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E ինքնաթիռը եղել է Իրանի տարածքային ջրերի վրա, ռազմածովային ուժերի հրամանատարությունը նախազգուշացում է ուղարկել, որպեսզի կանխի դրա մուտքը երկրի օդային տարածք՝ առանց թույլտվության»,- ասված է Իրանի ռազմածովային ուժերի տարածած հայտարարության մեջ։