«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Սյունիքում նախօրեին ադրբեջանական զինուժը մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ դիրքավորվելով Տեղ համայնքի ստորին հատվածում՝ զբաղեցնելով բարենպաստ դիրքեր։ Բանն այն է, որ ՀՀ եւ Ադրբեջանի իշխանությունները պայմանավորվածություն են ունեցել, որ ՀՀ-ն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը պետք է գործարկվի այս ապրիլի 1-ից, եւ Արցախից Հայաստան մտնող ճանապարհը պետք է անցնի միայն Կոռնիձորով, թեպետ նախկինում Տեղ գյուղով էր անցնում, իսկ սա նշանակում է, որ միջանցքն ու դրա տրամաբանության մեջ մտնող 5 կմ-անոց բուֆերային գոտին եւս Տեղ գյուղից պետք է տեղափոխվի դեպի Կոռնիձոր: