Հայաստանի մարմնամարզության երիտասարդական ընտրանին հաջող է մեկնարկել աշխարհի առաջնությունում: Թուրքական Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկում (բազմամարտ) դուրս է եկել եզրափակիչ: Թիմը հավաքել է 159,161 միավոր: