Ավելի քան 100 օր է` Ադրբեջանը կտրել է 150 հազար արցախցիների կապն արտաքին աշխարհից․ սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Այս մասին այսօր Հայաստան կատարած այցի ընթացքում Լաչինի միջանցքի սկզբնամաս այցելելիս հայտարարել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի ղեկավար Լորան Վոքիեն։