Իսրայելը չի համապատասխանում առանց վիզայի ԱՄՆ մուտք ունենալու պահանջներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը: Նրա հայտարարությունը հակասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այն պնդմանը, թե Իսրայելի քաղաքացիները կկարողանան ԱՄՆ անայցագիր մուտքի հնարավորություն ստանալ: