Հայ շախմատիստները ավարտեցին ելույթները կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում

article-image

Հայաստանը ներկայացնող կին շախմատիստներն ավարտեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են վերջին` 11-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Աննա Սարգսյանն, ով, 11 հնարավորից հավաքելով 7,5 միավոր , գրավեց 10-րդ տեղը: Էլինա Դանիելյանը 14-րդն է, Լիլիթ ՄԿրտչյանը` 21-րդը: Մարիամ Մկրտչյանն, ով այս առաջնությունում լրացրեց կանանց միջազգային գրոսմայստերի նորմա, մրցաշարային աղյուսակում 30-րդն է: Սուսաննա Գաբոյանը միայն 65-րդն է, իսկ Պոլինա Կոբակը` 84-րդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն