Այսօր՝ մարտի 30-ին, կառավարության հերթական նիստում «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց ստեղծելու մասին որոշում կայացվեց: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում: