Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչները շարունակում են մրցելույթներն աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 140 կգ` դառնալով փոքր բրոնզե մեդալակիր, իսկ հրում վարժությունում` 166 կգ: Երկամարտի 306 կգ արդյունքով Մովսիսյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր: