Civilnet.am կայքն այսօրվա իր «»SIPRI-ի տվյալների անընդմեջ պտտվող սկավառակը» վերտառությամբ հոդվածում բացահայտել է Նիկոլ Փաշինյանի կրկնվող այն սուտը, ըստ որի, իբրև թե «ՀՀ-ն 2018-20թթ. ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարին բոլորը իրար հետ վերցրած»։ Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։