Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 753 մլն դրամ կամ 1.9 մլն դոլար: Այս մասին ասվում է «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները գնահատման զեկույց»-ում, որը պատրաստվել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավոր տնտեսագետների մասնագիտական խմբի կողմից՝ Արցախի Հանրապետության կառավարության և նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի պատվերով: