ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգված է Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղադրելու Մոսկվայի հայտարարությունների առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ առաջնորդը լրագրողներին հայտնել է Հյուսիսային Կարոլինայից Վաշինգտոն վերադառնալուց հետո: