«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2023թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները․ «2023թ. սկսվել է բարձր տնտեսական աճերով, սակայն դրանք կարող են դանդաղել տարվա ընթացքում: 2023թ. առաջին ամիսների տնտեսական զարգացումները դեռևս համեմատվում են նախորդ տարվա այն ամիսների հետ, որոնք չէին պարունակում դրական արտաքին շոկի (ՀՀ այցելած քաղաքացիների և կապիտալի ներհոսքի) ազդեցությունները: