«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ով մոտ երկու ամիս է՝ տեղափոխվել է Արցախ, փորձում է ձեռքը վերցնել մսի շուկան։ Բլոկադայի մեջ հայտնված Արցախում խնդիրներ են առաջացել բոլոր, այդ թվում՝ ներկրման ոլորտում։ Մինչեւ բլոկադան մսի ներկրմամբ զբաղվել է 2020 թվականի պատերազմում զոհված հերոսներից մեկի եղբայրը, որը շահել է կառավարության տենդերը։ Մեր աղբյուրներն ասում են, որ Արցախ տեղափոխվելուց հետո Բաբայանը, օգտագործելով հայաստանյան իր կապերը, որոշել է անձամբ զբաղվել Արցախ մսի ներկրմամբ, եւ անգամ նախկին ներկրողի հետ ընդհարում է եղել: Ի վերջո, որպեսզի մեծ աղմուկ չբարձրանա, կոմպրոմիսի են եկել՝ ներկրում է Բաբայանի ընտանիքը, իսկ Արցախում իրացնում է նախկին ներկրողը։