«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնելու, գործող իշխանությունները, հասկանալով, որ իրենց՝ առանց այդ էլ չափազանց ցածր վարկանիշն էլ ավելի է ընկել, որոշել են չգնալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ճանապարհով ու դրանք անցկացնել «ժամանակին», այսինքն՝ սեպտեմբերին՝ այն հույսով, որ առաջիկա ութ ամսվա ընթացքում տարբեր միջոցներով կկարողանան մի փոքր շտկել վարկանիշային կատաստրոֆան: