3 օր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշական կենտրոնում տարեց կինը վիրահատվել էր, ինչի արդյունքում նրա 2 ոտքերը, որոնք ցրտահարվել էին, անդամահատվել են։ Վիրահատությունից օրեր անց շտապօգնությունը անօթեւան կնոջը տեղափոխել եւ թողել էր փողոցում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկանության աշխատակիցները, «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները կարողացան օգնության ձեռք մեկնել 3 օր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից հիվանդանոցից դուրս գրված տարեց կնոջը՝ 63-ամյա Աննա Եսոյանին, և նրա ժամանակավոր կացարանի հարցը կարգավորեցին։