Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում արած գրառմամբ: «Իմ սիրելի հայ ազգ, ուզում եմ ձեզ կրկին տեղեկացնել, որ ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն։ Հայաստանի Հանրապետությունում 13 տարի բռնցքամարտում Աշխարհի չեմպիոն չենք ունեցել, իսկ ես 13 տարի դադարից հետո դարձել եմ աշխարհի չեմպիոն։ Մեկ տարվա ընթացքում դարձել եմ նաև Եվրոպայի չեմպիոն։