Ճապոնիան, որպես ԱՄՆ-ի կողմից ատոմային ռմբակոծության ենթարկված երկիր, անընդունելի է համարում և դատապարտում Բելառուսում իր մարտավարական միջուկային զենքը տեղակայելու Ռուսաստանի որոշումը։ Այսօր Տոկիոյում կայացած հերթական մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ Այս մասին «Արմենպրես»-ը՝ տեղեկանում է ТАСС գործակալությունից: