Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը կսպասարկի մոլդովական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դումիտրու Մոնտեանը (Մոլդովա)։ Մրցավարի օգնականներն են Վադիմ Վիկոլը (Մոլդովա) և Անատոլի Բասիուլը (Մոլդովա), 4-րդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը (Հայաստան):