Ավանդական «պառվի ուլերը»` ուժեղ քամիների և առատ տեղումների տեսքով, Գագիկ Սուրենյանի խոսքով, առնվազն մինչև մարտի 29-ը Հայաստան չեն «գա»։ Հայաստանում օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցում է կլիմայական նորման։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։