Իսրայելում դատական բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի կազմակերպիչները «կաթվածահար անելու շաբաթ» են հայտարարել, հաղորդում է The Jerusalem Post-ը: Կազմակերպիչները հայտարարել են, որ կիրակի եւ երկուշաբթի օրը իրենք գալու են ցանկացած վայր, որտեղ լինում են նախարարներ եւ կոալիցիայի պատգամավորներ, եւ բողոքելու են, որպեսզի նրանց հասկացնեն, որ «բռնապետությունն անընդունելի է»։