ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ հերքելով Ադրբեջանի ներկայացրած զեկույցներից մեկում տեղ գտած ապատեղեկատվությունը, թե Հայաստանը զինված ուժերում անչափահասների է ներգրավում։ Մհեր Մարգարյանի նամակը հրապարակվել է որպես ՄԱԿ անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ։