«Հրապարակը» գրում է. «Մաշտոցի պողոտայի գետնանցումներից մեկը` «ձկան խանութի» հարեւանությամբ գտնվող, Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է դարձնել ստորգետնյա ավտոկայանատեղի, ինչը հարուցել է տարածքի բնակիչների զայրույթը, որոնք հույս ունեին, որ գետնանցումը կդառնա առեւտրի նոր կենտրոն՝ Արամ-Բուզանդ-Մաշտոց խաչմերուկում գտնվող «Տաշիրի» կառուցած անցումի նմանությամբ։ Իսկ ավտոկայանատեղին՝ նախ, չի գործելու, չկա դրա անհրաժեշտությունը, քանի որ տարածքում վարչական կառույցներ չկան, երկրորդը՝ նոր բարդություններ է ստեղծելու բնակիչների համար, եւ ամենակարեւորը՝ այս հատվածում նոր առեւտրական հանգույցն աշխուժություն կմտցներ։