«Փաստը» գրում է. «Հայաստանում արևմտյան ֆինանսավորմամբ գործող առանձին շրջանակներ այս օրերին լծվել են նոր տեղեկատվական արշավի: Իմաստը Արևմուտքի ու արևմտյան քաղաքականության քարոզչական թեզերի «ամուր պաշտպանության» գործին թարմ շունչ հաղորդելն է: «Փաստ» թերթի տեղեկություններով, նախնական ուսումնասիրություններով պարզվել է, որ հակառուսականության թեզերը առանձնապես հաջող չեն աշխատում Հայաստանում, փոխարենը ակտիվացել է «արևմտյան գծի» հանդեպ սուր քննադատությունը: