Ես միշտ ներքուստ ծիծաղել եմ բոլոր այն մարդկանց վրա (իրավունք չունեի բացահայտ ծիծաղելու), ովքեր ռուսներին բացատրում էին ռուսների շահերը, կամ նրանց բացատրում էին, թե ինչ քայլեր պետք է անեն։ Կարծում եմ՝ Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու։ Լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս գալիս, ոչ թե Հայաստանը ՀԱՊԿ-ից, և դրան ի պատասխան՝ ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցչի պատասխանին։