ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ ընկերության համապատասխան դիմումի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել Երևան քաղաքի Մ․ Խորենացու փողոց 33 հասցեում գտնվող «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ-ում՝ վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։