Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական կեղծիքն է տարածել՝ փորձելով մոլորեցնել ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը, այս մասին գրում է «Արմենպրես»-ը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե կեղծ է հայկական լրատվամիջոցների տարածած լուրը, որ Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ։