Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք Փաշինյան ընտանիքն իր ողջ կազմով իմ դեմ տարբեր դատական հայցեր է ներկայացրել (անչափ շնորհակալ եմ) և դրանցից մեկն առնչվում էր իրենց անչափահաս դստերը: Աննան ու նիկոլը՝ առանց ամաչելու, առանց վատ զգալու իրենց անչափահաս դստերը որպես վահան օգտագործել են իրենց քաղաքական հակառակորդի դեմ: Այս գործի պատճառով հետապնդումների ենթարկվեց և աշխատանքից հեռացվեց դատավոր Զարուհի Նախշքարյանը, քանի որ նա ընդդեմ փաշինյանների վճիռ էր կայացրել: Դատավոր Նախշքարյանին հեռացնելուց հետո փաշինանների ընտանիքը գտավ իրենց հլու հնազանդ դատավոր և ստացավ իրենց ուզած վճիռը: