2018թ. իշխանազավթումից առաջ ընդդիմադիր դաշտը զբաղեցնող ներկայիս իշխանավորներից շատերը բարձրաձայնում էին Երևանում ապօրինի ծառահատումների և առհասարակ բնապահպանական խնդիրների մասին: Էկոլոգիական հարցերը նրանց ընդդիմադիր քաղաքական կարիերայի անբաժան մասն էր: Նրանց տեսնում էինք բնապահպանական բազմաթիվ ակցիաների կազմակերպիչների շրջանում: Այլ կերպ ասած, երբ Երևանում մի թուփ էր կտրվում, նրանք այնպիսի աղմուկ–աղաղակ էին անում, որ թվում էր, թե իշխանության հասնելուց հետո իրենք որևէ կերպ չեն կարող շարունակել այդ գործելաոճը, որի դեմ իբրև թե պայքարում էին: Ավաղ, 2018-ին եկած իշխանությունները, ինչպես բազմաթիվ հարցերում, այս հարցում էլ ստել են հանրությանը: