Ֆրանսիայում բազմամարդ ցույցեր և գործադուլներ են սպասվում՝ կապված կենսաթոշակային բարեփոխումների հետ

article-image

Հարյուրհազարավոր ֆրանսիացիներ այսօր գործադուլ են հայտարարել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնեց, որ նախատեսում է մինչև տարվա վերջ իրականացնել կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24 պարբերականին: Կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու դեմ ցույցեր են անցկացվում հունվարից: Արհմիությունները հայտարարել են, որ մարտի 23-ի ցույցին մեծ թվով մարդիկ կմիանան: «Լավագույն պատասխանը, որ կարող ենք տալ նախագահին, կլինի այն, որ գործադուլին և փողոցում ցույցերին միանան միլիոնավոր մարդիկ», - մեջբերում է France 24-ը CGT արհմիության ղեկավար Ֆիլիպ Մարտինեսի խոսքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն