«Եղանակային վատ պայմանների հետևանքով մոլորված հայ զինծառայողը վերադարձել է առաջնագծի` մեր վերահսկողության հատված, սակայն դեռ մի շարք հարցերի պատասխան չկա: Ուշագրավ է դեպքի վայր մեկնած ռուս զինծառայողների և նրանց ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակահերթերի հանգամանքը, որի հետևանքով 2 ռուս զինծառայող վիրավորվել է: Որքան գիտեմ ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները դեպքի վայր են մոտենում, սակայն դա նրանց չի խանգարել ռուս զինվորականների ուղղությամբ կրակ արձակել: