Ադրբեջանը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Ժամը 09:30-ի սահմաններում Ճարտարի 7 բնակիչ խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։