«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած մամուլում շարունակ գրվում է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Արցախի դատախազ է նշանակվելու, սակայն մենք օրեր առաջ գրեցինք, որ դա Արցախի նախագահականում բացառում են։ Ուրեմն ինչո՞ւ է այդ լուրը շարունակում շրջանառվել։ Բանն այն է, որ երբ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, որ ստանա նրա «դաբրոն»՝ Ներսիսյանին պետնախարարի պաշտոնում նշանակելու համար, հպանցիկ տեղեկացրել է, որ Ներսիսյանի փոխարեն էլ հնարավոր է Արթուր Դավթյանին նշանակի։ Փաշինյանն այդ պահին կարծիք չի հայտնել, իսկ երբ Դավթյանը մեկնել է Արցախ, Փաշինյանը կապվել է Արայիկ Հարությունյանի հետ եւ կտրուկ դեմ արտահայտվել այդ նշանակմանը։