Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամները ձեռնունայն են վերադառնում աշխարհի առաջնությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնդկական Նյու Դելի քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը երկրորդ մենամարտում մրցեց Ֆրանսիան ներկայացնող Վասիլա Լխադիրիի հետ և զիջեց 3:4 հաշվով: