ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կարևորում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական խոսույթը հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Մամիջանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Միրզոյան-Լավրով հանդիպման ժամանակ ռուսական կողմից հնչեցված որոշ մտքերի վերաբերյալ հարցերին: