Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը ձերբակալվել են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունից։