ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները պատրաստվում են նրա դեմ երդվյալ ատենակալների հնարավոր մեղադրանքի առաջադրմանը, որը կարող է հանգեցնել ԱՄՆ նախկին առաջնորդի ձերբակալությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Թրամփի փաստաբանական թիմը պատրաստվում է հնարավոր մեղադրանքին»,-ասվում է հաղորդագրության մեջ: