ԱՄՆ-ն և ԵՄ-ն բացահայտորեն ցանկանում են վարկաբեկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում ռուսական կողմի միջնորդական ջանքերը: Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա կրկին վկայակոչեց եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտությունը։