Հայաստանի կանանց բռնցքամարտի ընտրանու անդամ, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը պարտվեց աշխարհի առաջնության մեկնարկում: Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող աշխարհի կանանց առաջնության մեկնարկային մենամարտում Հովսեփյանը ուժերը չափեց Չինաստանի ներկայացուցիչ Պան Ժուի հետ: Մրցավարների որոշմամբ հաղթեց չինացի մարզուհին` 5:0 հաշվով: