Մարտի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմանում Երևանի բնակիչ 33-ամյա Արման Եղիազարյանն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-հարավ ավտոճանապարհի «Վեսթ Թաուն» թաղամասի դիմաց, դեռևս անհայտ հանգամանենքերում, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին և կողաշրջվել ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, գրում է shamshyan.com-ը։