Ռուսաստանի հետ համագործակցությունն օգնել է Հայաստանին ապահովել ՀՆԱ-ի ռեկորդային աճ։ Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։ «Ռուսաստանը այս պահին Հայաստանի տնտեսությունում առաջատար ներդրողն է, անցած տարին այս առումով ռեկորդային էր։ ՀՀ–ի և ՌԴ–ի միջև առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է` հասնելով 5 մլրդ դոլարի»,– նշեց նա։