Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳՆ ղեկվարար Սերգեյ Լավրովը սկսել են բանակացությունները։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները, անկասկած, մնում են տարածաշրջանում տարբեր ոլորտներում իրավիճակի կայունացման բանալին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ երկուշաբթի օրը Մոսկվայում բացելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները։