Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 2-րդ տուրի պարտիաները: Երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Մարիամ Մկրտչյանը: Հաղթել են նաև Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Միավորը կիսել է Լիլիթ Մկրտչյանը, իսկ Սուսաննա Գաբոյանը և Պոլիան Կոբակը պարտություն են կրել: