2023 թվականի մարտի 17-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Ռ.Հ.-ի և քաղաքացի Տ.Ա.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն): Այս մասին տեղեկանում ենք դատախազության հանրային կապերի բաժնից։