Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը շարունակում է մնալ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ, սակայն հայտնի չէ, թե բնակիչները երբ կկարողանան վերադառնալ իրենց տները։ Իրավիճակի մասին 24News-ին ասաց Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանը։ «Բնակիչները տարբեր գյուղերում են ապրում։ Չգիտեմ՝ գյուղում ադրբեջանցիները կա՞ն, թե՞ ոչ, բայց գյուղը խաղաղապահների վերահսկողության տակ է։ Կողք կողքի են տեղակայված ռուս խաղաղապահները և ադրբեջանական զորքերը։