Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնում պահպանման սարքավորումների տեղադրման ծրագրի նպատակով՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագիր ստորագրվեց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի իրականացման նպատակով կտրամադրվի ավելի քան 90 հազար դոլար։