Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակն ամեն օր նվազում է 50 սանտիմետրով: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Խաչատրյանը՝ հավելելով, որ Սարսանգի ջրային պաշարները խիստ նվազել են: